Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը սիրելիից՝ Ալեքս Ռոդրիգեսից, 186 000 դոլար գնահատվող մատանի է նվեր ստացել: Երգչուհին շատ սեքսուալ տեսք է ունեցել Ռոդրիգեսի հետ հանդիպման գնալիս, հայտնում է storinka.com.ua-ն:

 

Սուրբ Վալենտինի օրը 48-ամյա Լոպեսը Մայամիի ռեստորաններից մեկում ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր դեկոլտեն սեքսուալ կրծկալով:

 

Նշվում է, որ երգչուհին Casa Tua ռեստորան, որտեղ հյուսիսիտալական խոհանոցի ուտեստներ են մատուցվում, սև Rolls-Royce-ով է ժամանել: Ականատեսներն ադամանդներով զարդարված մատանին նկատել են երգչուհու աջ ձեռքին: Զարդի մոդելը կոչվում է Panthere de Cartier: Մատանին պատրաստված է սպիտակ ոսկուց, զմրուխտներից, ադամանդներից, օնիքսից: