Ռուսաստանում գործարկվել է «Ավանգարդ» գերձայնային հրթիռային համալիրի սերիական արտադրությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Նրա խոսքով՝ նորագույն մշակումը կարող է գերձայնային արագությամբ թռչել մթնոլորտի խիտ շերտերում, ինչն այն անխոցելի է դարձնում ցանկացած հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համար:
Ինչպես հիշեցնում է աղբյուրը, «Ավանգարդ» հրթիռային համալիրի մասին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ հինգշաբթի խոսել է Դաշնային ժողովին հղած ուղերձում:
«Մենք կցանկանայինք անկասելի «Ավանգարդի» համար մեր անվանումն առաջարկել՝ «Սատանայի հարսնացու»,- նշել է Բրիտանական Metro տաբլոիդ պարբերականը՝ առաջարկելով իր անվանումը: