Մարտի 5-6-ը Երևանում անցկացվում է միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել պատվիրակություններ աշխարհի մի շարք երկրներից՝ Վրաստանից, Ադրբեջանից, Իրանից Ղազախստանից, Մոլդովայից, Իրանից և «ՏՐԱՍԵԿԱ»-ի անդամ այլ պետություններ:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի այս նիստում դրված է մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների 2016-2026 ծրագիրը։
Հարցին՝ ի՞նչ է շահելու Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի անդամ դառնալով՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ այս ծրագրին անդամակցելով՝ Հայաստանը նորից ստանալու է շանս՝ նախագահող երկիր դառնալու և ունենալու է այնպիսի զարգացած ճանապարհային ենթակառուցվածքներ, ինչպիսին է օրինակ՝ «Հյուսիս-հարավ» միջանցքի շինարարությունը։
Խոսելով «Հյուսիս-հարավ» միջանցքի շինարարության ավարտի ձգձգման և ժամկետների հստակեցման մասին՝ նախարարն ընդգծեց, որ այս պահին բանակցություններ են տարվում տարբեր ներդրողների հետ՝ ճանապարհի հարավային հատվածում շինարակական աշխատանքներն ավարտին հասցնելու համար՝ դժվարանալով սահմանել դրանց համար կոնկրետ ժամկետներ։
ԼՈՒՐԵՐ.com-նախարար Մարտիրոսյանից հետաքրքվեց՝ «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի ընթացքում հաստատված ծրագրերի ֆինանսավորում կիրականացվի պետությա՞ն կողմից, թե՞, այնուամենայնիվ, ծրագրերն իրականություն դարձնելու համար պետք է փնտրել անհատ ներդրողներ: ««ՏՐԱՍԵԿԱ»-ի շրջանակներում մշակվում են ծրագրեր, նախագծեր, իսկ թե դրանք ինչպես պետք է իրականություն դառնան՝ արդեն անդամ պետությունների խնդիրն է։ Ծրագրերի որոշակի հատված կարող է ֆինանսավորել պետությունը, սակայն դրանք հիմնականում ֆինանսավորում են մասնավոր ներդրոնղները»,-ասաց Մարտիրոսյանը։
Նշենք, որ Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի անդամ պետություն է 1993 թվականից, որպես նախագահող երկիր Հայաստանում հանձնաժողովի առաջին նիստն անցկացվել է 2003 թվականին և 15 տարի անց՝ 2018 թ մարտին՝ այն երկրորդ անգամ անցկացվեց մեր երկրում։
Աղավնի Սուքիասյան