Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը  խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Մեսութ Օզիլի մասին: Մարզիչը նշել է, որ ֆուտբոլիստները կարող են դաշտում համագործակցել:

«Իհարկե, դա հնարավոր է: Կախված է 10 համարի ֆուտբոլիստի կոնկրետ գործողություններից: Ֆուտբոլում շատ պատմություններ կան, երբ 10 համարի դիրքում հանդես եկողները  միասին են խաղացել: Ժամանակը ցույց է տվել, որ լավագույն խաղացողները նման բանի ունակ են»,-Վենգերի խոսքը մեջբերում է Sports Mole-ը:

 

Նշենք, որ այսօր Եվրապայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում լոնդոնցիներն ուժերը կչափեն «Միլան»-ի հետ:

Հանդիպումը կմեկնարկի 22:00-ին: