Ֆլորենցիայում ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել ռասիզմի դեմ երթին, որը կազմակերպվել է Սենեգալի քաղաքացի Իդի Դիենեի սպանությունից հետո: Այս մասին հայտնում է La Repubblicа պարբերականը:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան: