Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են Սիրիայի Աֆրին քաղաքում ականների և պայթուցիկ սարքավորումների վնասազերծման գործողություն։ Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ։
«Աֆրին քաղաքը հսկողության տակ է առնվել։ Շարունակվում են ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի որոնման և վնասազերծման աշխատանքները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Աֆրին քաղաքի գրավման մասի ավելի վաղ մարտի 18-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» և «Ժողովրդավարական միություն» կուսակցության ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկսզբի մասին։ Աֆրինում բնակվում է շուրջ 1.5 մլն սիրիացի քրդեր։ Անկարան այդ կազմակերպություններն ահաբեկչական է համարում։