ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 12:31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 02:22-ին:

Այրվել է Ս. Հ.-ին պատկանող ԳԱԶ-53 մակնիշի բեռնատարը և մոտ 400 հակ անասնակեր: