Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված 64 մարդկանց թվում է եղել նաև «Кузбасс»-ի ղեկավար Աման Տուլեևի 11-ամյա զարմուհին։
Հիվանդանոցներում հրդեհից տուժած 12 վիրավոր կա, օգնության է դիմել շուրջ 40 մարդ, իսկ անհայտ կորածները 16-ն է։
Նշենք, որ հրդեհը սկսվել է 4-րդ հարկից, որտեղ գտնվում էին կինոթատրոնն ու մանկական ժամանցային կենտրոնը։ Հրդեհը մարվել է ավելի քան 12 ժամ։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։