Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահ է, որ ՀՀԿ-ն կառաջադրի Սերժ Սարգսյանին, նա էլ կընտրվի վարչապետ և պնդում է, որ սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը կդրժի խոստումը․ «Կյանքը դոգմա չէ, որ այսօր մի բան ասացինք, պետք է անպայման դա լինի:
Կյանքը զարգանում է, փոխվում է: Դիալեկտիկայի օրենքները, կարծում եմ, բոլորիս հայտնի են: Դա խոստում չէ, դա ասված էր տվյալ պահի համար: Յուրաքնչյուր պահ ունի իր տրամաբանությունը», - ասաց Հակոբյանը։