«HALO Trust» կազմակերպությունը հաստատում է, որ մարտի 29-ի առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALO Trust» կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո»,- ասվում է հայտարարության տեքստում։