Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կասկածյալը Էջմիածին քաղաքի Չերնիշևսկի փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Կարապետյանն է, ով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի որոշմամբ ձերբակալվել է:


Նա անհատ ձեռներեց է, իսկ վրաերթից հետո Վաղարշապատի ոստիկանություն էր ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 38-ամյա Վալերի Խաչատրյանը և հայտնել էր, որ վրաերթն ինքն է կատարել:Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  կասկածյալը Էջմիածին քաղաքի Չերնիշևսկի փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Կարապետյանն է, ով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի որոշմամբ ձերբակալվել է:

 

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները նրա «կուտը չկերան» և տաք հետքերով, ստացված օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում, իսկ հետո արդեն կատարելով բացատրական աշխատանքներ, ոստիկանություն մեղակայանով ներկայացավ իրական վրաերթ կատարողը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տարիներ առաջ մահվան ելքով վրաերթի մեղավոր է եղել նաև այսօր վրաերթի հետևանքով մահացած Գևորգ Հովհանիսյանը, ով՝ սակայն, դեպքի վայրից փախուստի չէր դիմել, օգնություն էր ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել էր 1-03, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո մեղակայանով ներկայացել էր իրավապահներին:

Ինչպես ավելի վաղ  հայտնել էինք՝ այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան - Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կիսաշինության տարածքում:

Վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: