Հայաստանում 6507 անձի 2018 թվականի փետրվար և մարտ ամիսներին հաշմանդամություն է սահմանվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Գերատեսչության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 22 տարածքային մարմինների կողմից 2018թ.-ի փետրվար և մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 8 հազար 306 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 6 հազար 507 (78,3%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1.799 (21,7%) անձի:

Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1.810 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 1.408 (77,8%) անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 402-ը (22,2%), որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 83 (4,6%): Այս դեպքում հաշմանդամ չճանաչված անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման։ Հետևաբար' այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի:

Առաջին անգամ առաջին խմբի հաշմանդամ է ճանաչվել 77 հոգի (5,5%), երկրորդ խմբի' 294 (20,9%), իսկ երրորդ՝ 884 մարդ (62,7%)։ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 153 հոգու (10,9%):

Իրականացվել է 6 հազար 496 անձի վերափորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 5 հազար 099 անձի (78,5%), հաշմանդամ չի ճանաչվել 1.397-ը, (21,5%):

Վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ է ճանաչվել առաջին խմբի' 88 անձ (1,7%), երկրորդ խմբի' 803 (15,7%) և երրորդ խմբի' 3 հազար 912 հոգի (76,8%)։

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ վերափորձաքննության ժամանակ սահմանվել է 296 (5,8%) անձի:

Վերափորձաքննության արդյունքում ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 285 անձի (5,9%) և ավելի ծանր հաշմանդամության խումբ է սահմանվել 150 անձի (3,1%)։

Բողոքարկվել է 232 որոշում, որից փոխվել է 4 որոշում (1,7%):