ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է ապրիլի 10-11-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միացյալ (միավորված) համակարգի ստեղծման հարցերով քննարկումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: