Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երկխոսության վերաբերյալ պետության առաջին դեմքերի կոչերին, ասաց, որ նա պատրաստ է արձագանքել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչին:
«Ժամը 19-ին ես Արմեն Սարգսյանին սպասում եմ Ազատության հրապարակում»,-ասաց Փաշինյանը:
Նշենք, որ մի քանի ժամ առաջ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստակամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: