Hraparak.am-ի տեղեկություններով՝ այսօր կկայանա ԱԺ «ԵԼՔ» և «ՀՀԿ» խմբակցությունների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության, նոր ձևավորվող կառավարության և ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցերը։

 

Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու։ Իսկ թե ում օգտին կքվեարկեն ՀՀԿ-ականները, կախված կլինի առաջարկվող ծրագրից ու ընթացող բանակցություններից։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը հայտարարել են Ելքի թեկնածուին աջակցելու մասին: