Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկություններ չունի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, ճի՞շտ են տեղեկությունները, որ Գրիգոր Ավալյանը վայր է դրել պատգամավորական մանդատը, Շարմազանովը պատասխանեց. «Ես նման տեղեկություններ չունեմ»:

 

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Գրիգոր Ավալյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել Տավուշի մարզից ռեյտինգային ընտրակարգով: