Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բարձրահարկ շենք է փլուզվել, որտեղ հրդեհ է բռնկված եղել:

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, հնարավոր է զոհեր լինեն:

Տեղի հակահրդեհային ծառայության տվյալներով պատահարի առթիվ, հնարավոր է, որ զոհեր լինեն, սակայն նրանց թվի մասին դեռ չեն հայտնում: Տեղեկությունների համաձայն, շենքը պատկանել է ոստիկանությանը, բայց արդեն երկար տարիներ այն լքված է եղել և այնտեղ սկսել են բնակվել անձինք, ովքեր կամայականորեն զբաղեցնում են այլոց կեցավայրերը:

Այդ պահին շենքում գտնվող մարդկանց քանակության մասին հայտնի տվյալներ չկան: