ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե ցանկություն չունի աշխատել նոր կառավարության հետ:

«Մինչև իմ պաշտոնավարության ժամկետը կպաշտոնավարեմ: Ցանկությո՞ւն: Ի՞նչ խոսք եք սպասում: Ցանկություն չունեմ աշխատելու»:

 

Դիտարկմանը՝ որոշումը պայմանավորված է Հանրապետական լինելու հանգամանքո՞վ, թե՞ անձնական որոշում է, Մարտիրոսյանը պատասխանեց.

«Հանրապետական լինելը կապ չունի: Այնպես չէ, որ իմ ցանկությունն այսօր է առաջացել: Հարցը բնավ չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանին ու իր մոտեցումները, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ Հայաստանին կարող եմ օգուտ տալ տարբեր այլ տեղերում, կարևոր չի, որ լինեմ նախարարի պաշտոնին»,- ասաց նա: