«Ժամանակ» թերթը տեղեկատվություն է շրջանառել, որ ՀՀԿ ներսում էականորեն աճել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դերակատարումը:

Պարզաբանման համար Slaq.am-ի հարցին ի պատասխան, Վլադիմիր Գասպարյանը տարակուսանք հայտնեց այդպիսի լուրերի կապակցությամբ` ընդգծելով, որ մեր պետության 28 տարիների ընթացքում որևէ կուսակցության չի պատկանել և մինչ օրս քաղաքականությամբ չի զբաղվել, առավել ևս` ներկուսակցական կոնֆլիկտներ հարթելով:

 

Իր խնդիրը միշտ եղել է ամենալարված ու պայթյունավտանգ վիճակներում փոխըմբռնման ու հաշտության միջոցներով երկրի ներքին կայունության պահպանումը, և այսուհետ էլ ուժերի ներածին չափ անելու է ամեն ինչ` իր փորձն ու կարողությունները երկրի անվտանգությանն ու կայունությանը ծառայեցնելու, հանրային հանդուժողականությանը սատարելուհամար։