«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արմեն Գրիգորյանը:

«Այո՛, նշանակվել եմ, այդ մասին օրվա ընթացքում պաշտոնապես կտեղեկացվի»,- ասաց նա:

 

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։