ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, Արցախի ոստիկանապետի հրաժարականից հետո պաշտոնից հեռացել է նաև
ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:Քիչ հետո կհրապարակվի նաև նրա հրաժարականի տեքստը:
Նկատենք նաև, որ նրա անունը շրջանառվում է որպես հաջորդ Պետնախարարի թեկնածու:
Հիշեցնենք նաև, որ այսօր Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: