Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի կայքում:

Սերգեյ Ավետիսյանը պաշտոնում ընտրվել է 2016 թվականի հունիսի 8-ին: