Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ գումարել:
Առաջարկվեց հունիսի 19-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1. Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նիստում առաջնային կքննարկվի Մանվել Գրիգորյանի հարցը, ապա նոր միայն կանցնեն նիստի օրակարգի քննարկմանը: Նշենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել հունիսի 19-ին ԱԺ նիստ հրավիրել: