Երեկ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում: Նշենք, որ 2008 թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Օհանյանը հարցաքննվել է որպես վկա.

«Այս պահին չեմ ուզում նախաքննության գաղտնիքները հրապարակել և խոսել մեր հետագա քայլերի մասին: Ինչ կատարվում է այս քրեական գործով և ընդհանրապես ՀՔԾ վարույթի բոլոր քրեական գործերով, տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի քննությանը»,- նշեց Խաչատրյանը: