Lenta.ru-ն հայտնում է, որ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում սաստիկ շոգի պատճառով հալվել է ավտոճանապարհների ասֆալտը, որն ամբողջովին պատել է մեքենաների անիվներն ու իսկական քաոս առաջացրել ճանապարհներին։ Տուժած վարորդներից առնվազն 50-ը դրամական փոխհատուցում կստանա շոգի պատճառով կրած վնասի համար։

Տրանսպորտի նախարարությունն արդեն փակել է մի քանի ավտոճանապարհ՝ դրանք շտապ վերանորոգելու նպատակով։

Իշխանությունները բացատրել են, որ այդ ամենի պատճառ են հանդիսացել արտառոց եղանակային պայմանները և հայտնել, որ կփոխհատուցեն տուժած քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ, իշխանությունները խուսափել են այն հարցից, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակը կարող է անորակ ավտոճանապարհների հետևանք լինել: