ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Երկուսի (մեկը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 150 հազար ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 259 610 ՀՀ դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: 150 հազար ՀՀ դրամ տուգանքից Լոռու մարզում ապօրինի ծառահատման 2 դեպքով (երեք հաճարենի) հաշվարկվել է 243 000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (8.27 խմ)՝ 148 900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Տավուշի մարզում՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.2 խմ), հաշվարկվել է 54 960 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ապօրինի ծառահատման 1 դեպքով վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
Սյունիքի մարզում ապօրինի ծառահատման 1 դեպքով (չորս բոխի) հաշվարկվել է 57 000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Կոտայքի մարզում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք (17 սոճի, 6 կաղնի, 6 ուռենի, 15 կեչի) և հաշվարկվել 755 750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում Լոռու մարզում հայտնաբերված իրավախախտումների համար՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով, նշանակվել է 100 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։