««Երկիր Ծիրանի» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, ով ազնիվ է, արդար, անկաշառ և մինչև հոգու խորքը և կրքոտ սիրում է Երևանը և մեր ծովից ծով Հայաստանը: Երևանի քաղաքապետ պետք է ընտրել ոչ թե այս ապօրինի, ընտրակեղծիքներով, կանանց ծեծելով, մարդկանց վախեցնելով, այլ ժողովրդավարական ՏԻՄ օրենքներով անցկացված ընտրությունների արդյունքում ընտրված օրինական ավագանի: 

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը պահանջում է այս ավագանու լուծարումը և նոր, արդար ընտրությունների անցկացումը»,- այս մասին այսօր ավագանու նիստի ժամնակ հայտարարեց «Երկիր Ծիրան»-ի խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, ապա որոշեց սեր խոստովանել. «Արևի քաղաք, մենք սիրում ենք քեզ»,- եզրափակեց նա: