Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց 2018 թ. առաջին կիսամյակն ու իր պաշտոնավարման 40 օրը:
 
Նա նշեց, որ վեց ամսվա ընթացքում ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել են 649.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 496.8 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 152.9 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից: նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 88.2 մլրդ դրամ կամ 15.6 %:
 
Այդ թվում՝ հարկային մասով աճը կազմել է 68.9մլրդ դրամ կամ 16.1 %, իսկ մաքսային մասով ` 19.3 մլրդ դրամ կամ 14.4 % : Ընդ որում, ավել հավաքագրված 88.2 մլրդ դրամ գումարից 32.2 մլրդ դրամը բաժին է ընկնում մայիս -հունիս ամիսներին. եթե հունվար-ապրիլ ամիսների աճի տեմպը կազմում էր 15.3 %, ապա մայիս-հունիս ամիսներին այն կազմել է 16.3 % : Նրա խոսքով` հուվար-հունիս ամիսների ընթացքում հարկ վճարողների բանկային հաշիվներին վերադարձվել է 50.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 28.9 մլրդ դրամի փոխարեն, կամ 21.8 մլրդ դրամով ավել: 2018 թ. հունվար-հունիս ամիսներին մաքուր հավաքագրված գումարը կազմել է 599.1 մլրդ դրամ, որը 49.8 մլրդ դրամով կամ 9.1 % ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 
 
«2018 թ մայիս հունիս ամիսների ընթացքում վարչությունում քննվող նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել է պետությանը խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր: Արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ: Բացահայտվել են նաև բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների կողմից ապօրինի հարստանալու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու դեպքեր: Դրանցից «ՋԼՋ քոմփանի»-ի կողմից պետությանը պատճառվել է 800 մլն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե: Սա, թերևս, ամենախոշորն է»,- նշեց Անանյանը
 
Տեսանյութը` քիչ անց: