Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չտվեց` ներկայացնելով իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:

ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը:

 

Նիստի ավարտից հետո Ռուբեն Հայրապետյանի հրավերով զրույց է տեղի ունեցել երեք լրատվամիջոցի հետ:

Հայրապետյանը հայտնել է, որ այս օրերին իր հրաժարականի հարցը չի քննարկվում և այդ մասին մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությունը: 

Գործկոմի նիստում քննարկվել է «Շիրակ» ՖԱ-ն առաջնությունը վերադարձնելու հարցը: Հայրապետյանը նշել է, որ հանուն գյումրեցի երկրպագուների՝ գործկոմին հորդորել է ընդառաջել «Շիրակ»-ին՝ վերադառնալ Բարձրագույն խումբ: