Չինաստանի Ցզյանսուի նահանգի լաբիրինթոսը՝ 35 հազար քառակուսի մետր մակերեսով, ամենամեծն Է դարձել աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Guinness World Records-ի կայքը: Լաբիրինթոսը հաղթող Է դարձել բուսականների թվում, ինչպես նաեւ պարզապես ամենամեծը ցանկացած հնարավոր լաբիրինթոսներից:
Դրա միջանցերի երկարությունը կազմում Է գրեթե իննուկես կիլոմետր: Հիմնական գլուխկոտրուկը կազմում են որմզդեղնի տեսքով տնկարկները, որի պատկերը կարելի Է տեսնել օդից: Բացի դրանից, լաբիրինթոսում կան բազմաթիվ այլ երթուղիներ՝ կլոր, մանկական, ինչպես նաեւ սրտի տեսքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: