ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին.

«Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038-ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։

Դե Wikileaks-ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ՝ զավեշտ։
Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է։

Աստված լուսավորի Մարտի 1-ի զոհերի հոգիներն ու պահահապան լինի մեր Հայրենիքին։

Հ.Գ. Հարգելի ՖԲՀ։ Խնդրում եմ, չմեկնաբանել։ Դիսկուսիայի համար չեմ գրել։ Իմ կարծիքն եմ հայտնել ։ Հայտնեք ձեր կարծիքը ձեր էջերում։ Շնորհակալ եմ»