Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ (Госуда́рственный Эрмита́ж), Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից է։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու արվեստի անձնական հավաքածու, իսկ 1852 թ-ից բացվել է հասարակական այցելությունների համար։
Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը «Ձմեռային պալատն» է։ Էրմիտաժի մեկուկես դարյա պատմության ընթացքում հավաքվել է շուրջ երեք միլիոն էքսպոնատ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։
Նիկոլայ 1-ի և Ալեքսանդր 1-ի գահակալության տարիներին ձեռք են բերվել ոչ միայն հավաքածուներ, այլ նաև այն նկարիչների առանձին ստեղծագործություններ, որոնց աշխատանքները բացակայում էին Էրմիտաժում։ Հռոմում Ջուստինիանի հավաքածուի վաճառքի ժամանակ ձեռք են բերվել Կարավաջոյի «Լյուտնիստ» և Բոտիչելիի «Մոգերի երկրպագություն» կտավները։
1819 թվականին գնվել է «Մադոննայի դիմանկարը», որը պատկանում էր Ջորջոնեյի վրձնին։ Թանգարանի համար ևս մեկ ձեռքբերում համարվեց Կուզվելտի ամբողջական հավաքածուն (1814)։ Նիկոլայ 1-ինը՝ դարձնելով Էրմիտաժը հանրային թանգարան, զգալի ներդրում է ունեցել պատկերասրահի համալրման մեջ։
Հավաքածուի երկրորդ մասը համալրվեց Ռաֆայելի «Մադոննա Ալբա» և «Երեք Մարիաները Քրիստոսի շիրիմին» կտավներով։ 1845 թվականին Տատիշևը Ռոբեր Կապենի «Երրորդություն» կտավը կտակեց թանգարանին, նաև «Տիրամայրը բուխարու մոտ», Վան Էյկի «Խաչելություն, սարսափելի դատավորը» և այլ ուրիշ կտավները։
Նիդերլանդների արքա Վիլեմ 2-րդը հավաքածուների աճուրդի ժամանակ ձեռք բերեց Վան Էյկի «Ավետում», Սեբաստյանո դել Պյոմբոյի և Գոսարտի «Ծագում խաչից» կտավները։ Վենեցիայում գնեց իտալական Վերածննդի վարպետների աշխատանքները, այդ թվում՝ Տիցիանոյի և Պալմա Վեկոյի գլուխգործոցները։
Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։
Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Կայսրուհի Էլիզաբեթ Պետրովնան 1745 թ հրաման է տվել, որպեսզի կատուներ բերվեն թանգարան և դրանք մինչև հիմա ապրում և հսկում են թանգարանը, նրանք անգամ համարվում են չգրանցված աշխատողներ:
Ելիզավետ 2-րդ թագուհին կատուներին տվել է թանգարանների պահապաններ կոչումը և բաժանել 2 խմբի՝ բակային և սենյակային:
Ներկա դրությամբ կատուներն ավելի են շատանում Էրմիտաժի տարածքում: