Այսօր տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության վարչություն լիագումար նիստը, որի ընթացքում որոշվելու է, թե Երևանի ավագանու ընտրություններում ով է զբաղեցնելու իրենց ցուցակի առաջին հորիզոնականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք անցյալ շաբաթ արդեն հայտարարել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս տածեցինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը կարող էր իրականություն դառնալ, բայց, ավաղ, շատ հարգելի պատճառով, բայց մեր կարծիքով՝ սխալ մոտեցմամբ հեղափոխության միասնական ցուցակը գոնե այս ընտրություններում պետք է վերածվի բազմակուսակցական տարբեր ցուցակների: Չի բացառվում, որ մինչ խորհրդարանական ընտրությունները մենք կկարողանանք ավելի լայն, հեռահար մոտեցում ցուցաբերել»,- ասաց նա: