Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանդրությանը, արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանն ու կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Դա լինելու է օրինական։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը անցումային արդարադատություն ձևավորելու վերաբերյալ։
«Դատարանները չեն լուծարվելու, դատարանների դատարան չի ստեղծվելու, Սահմանադրություն չի խախտվելու: Կրկնում եմ՝ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու։ Սա լինելու է օրինական և կոչված է լինելու մարդու իրավունքերը վերականգնելուն»,-ասաց Զեյնալյանը: