ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած այն մտքին, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները և պետք է շուտափույթ ազատի այն, ասաց, որ սա կարող է նոր սրացում հաղորդի Արցախյան կարգավորման գործընթացին։

 

«Ալիևը մեկ նախադասության մեջ մի քանի անճշտություն է թույլ տալիս։ Նախ՝ Հայաստանը հակամարտության կողմ չէ և հայկական ուժերը որևէ օկուպացիա չեն արել։ Երկրորդ, եթե օկուպացված տարածք է փնտրում, Ալիևին կարող եմ ցույց տալ. դա Շահումյանն է, Գետաշենը, Մարտունաշենը, Արցախի Հանրապետության տարածքները, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից»,- ասաց Շարմազանովը։