«Այս պահին մենք պետությանը պատճառված գումարները հետբերման պրոցեսի մեջ ենք, իրավապահների հետ աշխատանքներ ենք տանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամի վերադարձ եղել է պետական համապատասխան հաշվի վրա: Արդեն գոյություն ունի ժամանակացույց է սահմանվել, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի»,- ասաց Սանասարյանը և ընդգծեց՝ կարող է պաշտոնապես ասել, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլդ գումար հետ կբերվի պետբյուջե:
Սանասարյանը նկատեց նաև որ այս պահին «Մերոնք» հաղորդաշարի հետ կապված հարցեր կան և իրավապահները դա են ճշտում։
Անդրադառնալով հարցին, թե որտեղի՞ց են գումարները հետ բերվելու, Սանասարյանը նշեց՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և «Լուսանշան» ՊՈԱԿ-ը:
Հարցին՝ արդյո՞ք գումարները վերադարձնելուց չեն ընդդիմանում՝ Սանասարյանը պատասխանեց․
«Սկզբում ընդդիմանում են, բայց ամեն ինչ հիմնավոր տեսնելուց հետ իրենք ավելի շահագրգռված են գումարները վերադարձնում»։