Opera Touch շարժական բրաուզերը հոկտեմբերի 1-ից հասանելի կլինի iPhone-ի օգտատերերի համար: Այդ մասին հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Նոր պլատֆորմի համար բրաուզերի թողարկման որոշումն ընդունվել Էր ի պատասխան այն մեծ հետաքրքրության, որը Opera Touch-ն առաջացրել Է iPhone-ի տերերի շրջանում: Android օպերացիոն համակարգի համար Opera Touch-ի առաջին տարբերակը թողարկվել Էր այս տարի ավելի վաղ: Նորվեգական Opera Software AS-ը, որը հիմնվել Է 1996 թվականին, բրաուզերներ եւ կոնտենտի առաքման լուծումներ Է մշակում 322 մլն մարդու համար ամբողջ աշխարհում: Opera-ի բաժնետոմսերը գնանշվում են Nasdaq-ի սակարանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: