«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պնդել է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Ներկայացնում ենք «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը. 

««Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Ազգային Ժողովում ստեղծված իրավիճակի շուրջ։ Լինելով ժողովրդի մեջ՝ եւս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը»։