Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է «սև ցուցակում» ներառել Արցախ այցելած Ֆրանկոֆոնիայի մամուլի միջազգային միության 3 լրագրողի:

Հոկտեմբերի 11-12-ը Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի մամուլի միջազգային միության ներկայացուցիչները ճանաչողական այցով Արցախում էին:

 

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ «անօրինական այցի» մասնակիցներն են Ժան Քուշները, Ֆրանսուա Դոսթն ու Հադիջա Ռիդուան: