Իդեալ hամակարգը, մշտապես զարգացող շինանյութի շուկայում ունենալով անսասան դիրք՝ շարունակում է հայ սպառողին ներկայացնել եվրոպական երկրների շինանյութի ոլորտի նորարարությունները:

Իդեալ համակարգը հայաստանյան շինանյութի ոլորտում լինելով առաջատարներից՝ տարածում է հարմարավետություն և հասանելիություն Հայաստանի բոլոր կետերում, որի շրջանակներում էլ հանդես է գալիս նոր անակնկալով՝ Կապան քաղաքի բնակիչներին ընձեռելով հնարավորություն կերտել գեղեցիկը և հարմարավետը՝ օգտվելով Կապան քաղաքում բացվող նոր խանութ-սրահից :

Խանութ-սրահի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին՝ Կապան քաղաքում, Ռոմանոս Մելիքյան 6 հասցեում:

Իդեալ համակարգը, հետամուտ լինելով իր որդեգրած քաղաքականությանը՝ հնարավորություն է ընձեռել բոլորին՝ մասնիկը լինել նորարարությունների, պարգևել բազում հույզեր և ժպիտներ՝ Կապան քաղաքի բնակիչների առջև բացում է իր նոր խանութ-սրահի դռները:

Այսուհետ Կապան քաղաքի բնակիչները կօգտվեն Իդեալ hամակարգի ընդարձակ և շքեղ առևտրի կենտրոնից, որտեղ ներկայացված կլինի մշտապես թարմացվող, լայն ապրանքատեսականի, ինչպես նաև կգործի սպասարկման բարձր մակարդակ:

Նպատակ սահմանելով ձևավորել գեղեցիկը և ներդաշնակը՝ Իդեալ hամակարգը սպառողներին շահավետ պայմաններով ներկայացնում է շինարարական ոլորտի վերջին ձեռքբերումները, ինչպես նաև ամբողջ ընթացքում հանդես է գալիս բազում և բազմատեսակ առաջարկներով, ակցիաներով, խաղարկություններով, որոնց շնորհիվ կատարելությունը և հասանելիությունն էլ ավելի մոտ են դառնում: