Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում բախվել են Երեւանի բնակիչներ՝ 55-ամյա Սերգո Ղ.-ի վարած Opel մակնիշի 35 TR 085 համարանիշի եւ 30-ամյա Կարապետ Ծ.-ի վարած Peugeot մակնիշի 11 OQ 077 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Peugeot-ի վարորդը զինծառայող է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության ներկայացուցիչները։