Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:
Այս մասին Սամվել Բալասանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«ԱԺ արտահերթ ընտրություններին չեմ մասնակցելու, որդիներս նույնպես չեն մասնակցելու, անկուսակցական եմ: Մեկ ձայն ունեմ ու տալու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»,- շեշտեց Բալասանյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանականընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ֆելիքս Ցոլակյանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: