Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել և կատարել հետևյալ գրառումը․
«Երեկ ՀՀԿ-ն տարածել է հայտարարության նախագիծ, որտեղ իրականության հետ կապ չունեցող բազմաթիվ ձևակերպումների կողքին առկա է նաև վերջին տասը տարիների տնտեսական «ձեռքբերումների» մասին հատված:
ՀՀԿ կառավարման տասնամյակին փաստերով անդրադարձել եմ այս տարվա ապրիլի 17-ին, կարծում եմ ՀՀԿ մասին հետագա անդրադարձները այլևս ժամանակի անտեղի կորուստ են»։