Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Բելառուսը պատրաստ է երեք թեկնածու առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։Այս մասին գրում է ռուսական БЕЛТА կայքը։
Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանից հետո հաջորդ երկիրը Բելառուսն է, որը կարող է թեկնածու առաջարկել տվյալ պաշտոնին:
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցին...Բնականաբար, տարբերակները շատ են, սակայն դա չի նշանակում, որ մենք Հայաստանին նեղացրել ենք, ու փորձել ցույց տալ,, որ ինչ-որ մեկը հաղթել է, ինչ-որ մեկը՝ պարտվել։ Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրը այսօր գլխավորում է ԵԱՏՄ–ն՝ մեր տնտեսական միությունը և ՀԱՊԿ–ն։ Դա շատ մեծ պատասխանատվություն ու ծանրաբեռնվածություն է անցումային շրջանում գտնվող այդ երկրի համար։ Եվ գլուխ կհանի՞ Հայաստանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ բերի և մեզ պատասխան տա, դա կլինի Սանկտ Պետերբուրգում»,–նշել է Լուկաշենկոն։