Զորացրված սպաներն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք պահանջում են լուծել զինթոշակառուների բնակարանային հարցը:

«Բոլորս այսօր զինթոշակառուներ ենք, ապրում ենք վարձակալած բնակարաններում, ստանում ենք զինթոշակ, որով կարող ենք փոխհատուցել միայն բնակվարձը և մաքսիմում՝ կոմունալները,»,- նշեցին ակցիայի մասնակիցները:

Նրանց խոսքով՝ իրենք հերթագրված կարիքավորներ են, մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ իրենց հերթին են սպասում, սակայն զորացրվելուց հետո էլ բնակարան չեն ստանում: