Ֆրանսիայի Անժե քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է նռնակով զինված տղամարդու, ով պահանջել է կազմակերպել վառելիքի գների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների հանդիպումը նախագահ Էմանուել Մակրոնի հետ, փոխանցում է Reuters–ը։

45–ամյա տղամարդը ձերբակալվել է ուրբաթ երեկոյան: Նա սպառնացել էր պայթյուն իրականացնել եւ ասել, որ իր մոտ նաեւ այլ պայթուցիկ սարքեր կան։

Նշենք, որ Ֆրանսիայում արդեն 2-րդ շաբաթն է շարունակվում են բազմահազարանոց ցույցերը բենզինի թանկացման դեմ։