Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշ Ավագին, որն անցյալ շաբաթ մահացել է 94 տարեկան հասակում, դեկտեմբերի 6-ին հողին հանձնեցին Քոլեջ Ստեյշեն քաղաքում՝ Տեխասի գյուղատնտեսական եւ մեքնաշինական համալսարանին կից նրա անվան նախագահական գրադարանի տարածքում: Դեկտեմբերի 6-ին այս մասին Twitter-ում հայտնել է նախկին նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մակգրաթը:

Բուշ Ավագին թաղել են գրադարանի շենքի մոտ, այնտեղ է հանգչում նախկին նախագահի տիկին Բարբարա Բուշը, ինչպես նաեւ նրանց դուստր Ռոբինը, որը 1953 թվականին մահացել է երեք տարեկան հասակում: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը կյանքից հեռացել է ապրիլին, նա 93 տարեկան էր:

Հուղարկավորության արարողությունը եղել է փակ: Բուշ Ավագի դիով դագաղը Հյուսթոնից (Տեխասի նահանգ) Քոլեջ Սթեյշեն են բերել գնացքով՝ նրա ընտանիքի անդամների եւ մերձավորների ուղեկցությամբ: Սգո թափորը ցուցադրել են կենտրոնական հեռուստաալիքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: