Ճիշտ է սա արդեն երկրորդ քվեարկությունն է այս կարգով, սակայն նախկին 25 տարվանից հետո քվեակարգը բավականին մեծ փոփոխություններ կրեց: Ընտրողը պետք է իմանա, որ քվեարկության գնալով, ընտրատեղամասում ստանալու է ոչ թե մեկ, այլ թվով 11 քվեաթերթիկ: Այս մասին ասյօր հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Քվեաթերթիկները պատկանում են յուրաքանչյուր կուսակցության և կուսակցությունների դաշինքի և քվեախցիկում դրանցից մեկը միայն կարելի է դնել ծրարի մեջ: Ընտրողը նաև ամեն քվեաթերթիկի հետևում կտեսնի տարածքային թեկնածուների անուն-ազգանունները և եթե ցանկանում է որևիցե մեկին ձայն տայն տալ, ապա այդ թեկնածուի անվան դիմաց կատարում է մեզ համար ավանդական դարձած վեաձև նշումը»,- ասաց Սմբատյանը՝ նշելով, որ սա ամենամեծ փոփոխությունն է, որի մասին պետք է իրազեկվի ընտրողը:
Նրա խոսքով՝ մեր օրենսդրությամբ, ՀՀ քաղաքացին կարող է ունենալ 3 տեսակի անձը հաստատող փաստոթուղթ. «Նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր և ոչ կենսաչափական անձնագիր. այս երեք փաստաթղթով էլ ընտրողը կարող է ընտրել, սակայն փաստաթուղթը պետք է լինի վավերականության ժամկետի մեջ: Եթե ընտրողը կորցրել է անձը հաստատող փաստաթուղթը, ապա կարող է դրան փոխարինող տեղեկանք վերցնել անձնագրային բաժնից: Այսօր բոլոր անձնագրային բաժիններն աշխատում են»: