ՀՅԴ-ական  Սպարտակ Սեյրանյանը գրառում է  կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհավորելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:

«Ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Շնորհավորում եմ բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին, որոնք ձևավորելու են նոր խորհրդարանը: Մրցակցությունն ավարտվեց: Առջևում ամենադժվարն է` արդարացնել մարդկանց վստահությունը: Բարի երթ»,- գրել է Սեյրանյանը: