«168 ժամ» թերթը գրում է.
«Սամվել Ալեքսանյանը նոյեմբերին բավականին մեծ մասշտաբներով «ներխուժել» է բանանի շուկա և սպառնում է գրավել նախկին գերիշխողի՝ «Քեթրին Գրուպի» տեղը։ Հայտնի օլիգարխին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վարդան Ֆարմանյանը 2018-ի մայիսին հիմնել է «Սիթի» ընկերությունը, որը սկզբում ունեցել է ընդամենը 1 գրանցված աշխատակից, իսկ հուլիսին նրանց թիվը միանգամից դարձել է 2926, օգոստոսին՝ 3395, հոկտեմբերին՝ 3668 աշխատակից։
Միաժամանակ, «Սիթիի» աշխատակիցների ավելացմանը զուգահեռ՝ պակասել է Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Ալեքս Հոլդինգի» աշխատակիցների քանակը՝ մայիսի 5197-ից օգոստոսին հասնելով 3694-ի, իսկ սեպտեմբերին կտրուկ ընկնելով 372, հոկտեմբերին՝ 204։ Ըստ ամենայնի, Ալեքսանյանն ուղղակի վերագրանցել է իր աշխատակիցներին մի ընկերությունից մյուսը։ Հենց «Սիթիի» ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք գրանցեց՝ 350 դրամից դառնալով 600 դրամ 1 կիլոգրամը։ Գերիշխողների ցանկում «Սիթիի» դիրքավորումը կերևա ավելի ուշ՝ 1-2 ամսից։ Շատ հնարավոր է՝ ականատես լինենք դրա վերելքին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում